Հա

Մարզական

12/06/2019 - 08:50

Եւրօ-2020-ի ընտրական փուլ. Հայաստանի հաւաքականի երկրորդ անընդմէջ յաղթանակը. Յունաստան-Հայաստան՝ 2:3

Եւրօ-2020-ի ընտրական փուլում, երէկ՝ յունիսի 11-ին կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

«alikonline.ir» - Եւրօ-2020-ի ընտրական փուլում, երէկ՝ յունիսի 11-ին կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

J խմբում, Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում Յունաստանի հաւաքականն հիւրընկալել էր Հայաստանի ընտրանուն:

Հանդիպումը չափազանց յաջող ստացւեց հայ ֆուտբոլիստների համար: Առաջին խաղակէսից յետոյ Հայաստանի հաւաքականն արդէնյ էր 2։0 հաշւով: Հանդիպման հաշիւը 8-րդ րոպէին բացեց Ալեքսանդր Կարապետեանը, իսկ 33-րդ րոպէին Գէորգ Ղազարեանը խփեց երկրորդ գնդակը:

54-րդ րոպէին Կարլոս Զեկան կրճատեց հաշւի տարբերութիւնը, որից յետոյ էլ նախաձեռնութիւնն անցաւ յոյների կողմը: Նրանք տիրում էին խաղային եւ տարածքային առաւելութեանը, իսկ Հայաստանի հաւաքականն ընտրել էր հակագրոհների մարտավարութիւնը, ինչ էլ արդիւնաւորւեց 74-րդ րոպէին: Հենրիխ Մխիթարեանի գերազանց անցումից եւ փոխանցումից յետոյ Տիգրան Բարսեղեանը խփեց հայաստանի ընտրանու երրորդ գնդակը:

Հայաստանի ընտարնու երրորդ գնդակից յետոյ, յոյները ջանք չխնայեցին խաղը փրկելու համար: 87-րդ րոպեին Կոստաս Ֆորտունիսը հաշիւը դարձրեց 2:3: Յունաստանի հաւաքականին աւելին անել չյաջողւեց: Հանդիպումն աւարտւեց Հայաստանի հաւաքականի յաղթանակով՝ 2:3 հաշւով:

Այս յաղթանակի շնորհիւ, հայաստանի հաւաքականը 6 միաւորով բարձրացաւ J խմբի մրցաշարային աղիւսակի 3-րդ հորիզոնական: Առաջատարը 12 միաւորով Իտալիայի ընտարնին է, իսկ Ֆինլանդիայի հաւաքականը 9 միաւորով երկրորդն է: Յունաստանն ու Բոսնիա եւ Հերցեգովինան վաստակել են 4-ական միաւոր, իսկ Լիխտենշտէյնի հաւաքկանը շարունակում է մնալ առանց միաւորների:

J խմբի միւս երկու հանդիպումներում գրանցւեցին հետեւեալ արդիւնքները. Իտալիա-Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 2:1, Լիխտենշտէյն-Ֆինլանդիա՝ 0:2:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։