Հա

Մարզական

15/06/2019 - 14:40

Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչը. «Համահայկական 7-րդ խաղերին իրանահայութիւնը կը մասնակցի ինչպէս միշտ որպէս ամենակազմակերպւած երկիր»

«Նախատեսւած էր 330 իրանահայ մարզիկի մասնակցութիւն Հայաստանի Համահայկական 7-րդ խաղերին, սակայն առկայ տնտեսական իրավիճակն իրենն է թելադրում: Միաժամանակ շուրջ 70 թեհրանահայ մարզիկի մասնակցութիւն ապահոված է հովանաւորի անմիջական դերակատարութեամբ»,- մեզ հետ զրոյցում տեղեկացրեց 7-րդ Համահայկական խաղերի կոմիտէում Իրանի նորանշանակ ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանը:

«ԱԼԻՔ» - «Նախատեսւած էր 330 իրանահայ մարզիկի մասնակցութիւն Հայաստանի Համահայկական 7-րդ խաղերին, սակայն առկայ տնտեսական իրավիճակն իրենն է թելադրում: Միաժամանակ շուրջ 70 թեհրանահայ մարզիկի մասնակցութիւն ապահոված է հովանաւորի անմիջական դերակատարութեամբ»,- մեզ հետ զրոյցում տեղեկացրեց 7-րդ Համահայկական խաղերի կոմիտէում Իրանի նորանշանակ ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանը:

Պրն. Խալոյեանը յաւելեց, որ խաղերի բացումը ընդունւած որոշման համաձայն տեղի կունենայ Արցախում: Իսկ խաղերի կրակը օրհնւելու եւ վառւելու է երեք տարբեր կենտրոններում: «Դրանցից առաջինը արդէն բոցավառւել է Մուսա Լեռան բարձունքներում Սուրբ վանքում: Երկրորդը՝ Խոր Վիրապում, իսկ երրորդ ջահը Արցախում: Սա Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան խորհուրդն է կրելու իր հետ»,- նշում է նախկին մարմնամարզիկը:

Հենրիկ Խալոյեանը նշելով, որ նախապատրաստական աշխատանքները գտնւում են իրենց ընթացքի մէջ յաւելեց, որ Օլիմպիական կոմիտէի վերջին նիստի ընթացքում արձանագրւեց այն փաստը, որ «Կոմիտէի» աշխատանքներն արդէն իսկ գրանցւած են միջազգային Օլիմպիական կոմիտէի օրացոյցում, եւ այսուհետ Համահայկական խաղերի մարզական իրադարձութիւնները գտնւում են հեղինակաւոր այդ կոմիտէի ուշադրութեան կենտրոնում:

Խալոյեանը յստակեցրեց նաեւ, որ Նոր Ջուղան եւ Ատրպատականի թեմը՝ Թաւրիզն արդէն իսկ ներկայացրել են իրենց ցուցակը, ինչպէս նաեւ յայտագրւել մասնակցող մարզիկներով նշեց, որ դեռ սպասում ենք Թեհրանի, ինչպէս նաեւ միւս հնարաւոր քաղաքների աշխատանքների արդիւնքին, ինչը ունեցած տեղեկութեան համաձայն կատարւելու է ժամանակին:

Մարզիկների մասնակցութեան հետ կապւած Թեհրանի յանձնախմբի յայտարարութեան մասին Խալոյեանը նշեց, որ բասկետբոլի եւ ֆուտսալի թիմերի մասնակցութիւնը հնարաւոր եղաւ ապահովել Հենրիկ Տէր-Ղուկասեանի հովանաւորութեան շնորհիւ: Իսկ անհատական մարզաձեւերում հանդէս եկող մասնակիցների դէպքում միտք առաջացաւ, որ ազգային հաւաքականներում կամ նոյնիսկ երկրի մասշտաբով խօսք ունեցող մարզիկների մասնակցութիւնը եւս հնարաւոր դարձնել նման հովանաւորութեան շնորհիւ, ինչին ընթացք է տրւել յանձնախմբի կողմից եւ հնարաւոր է նրանցից մի քանիսին ներառել այդ ցանկում:

Պրն. Խալոյեանը պատասխանելով ժայռամագլցումը խաղերի ցուցակում ներառելու մասին հարցին նշեց, որ ինքը հետեւել է հարցին, սակայն կոմիտէն հիմք ընդունելով նախորդ որոշումը, առ այն, որ առաջնորդւելու է նախկին խաղերի ծրագրով մերժւել է եւ ընթացք չի տրւել:

Յիշեցնենք, որ նոյն մարզաձեւը պաշտօնապէս գրանցւած է 2020 Օլիմպիական խաղերին որպէս հիմնական մարզաձեւ, եւ մեդալների հաշւարկման աղիւսակում եւս հաշւառւելու են մեդալները:

Պրն. Խալոյեանի հետ մեր զրոյցում շօշափւեցին «Կոմիտէի» վերջին կատարած աշխատանքներն ու որոշումները, ինչպէս նաեւ իրանահայութեան մասնակցութիւնն ապահովելու կազմակերպչական ու հնարաւոր բացթողումների մասին, որը ընթերցողի սեփականութիւնը կը դարձնենք մօտ օրերս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։