Հա

Մարզական

17/06/2019 - 09:30

«Ռէալ»-ը 168 միլիոն եւրօ է առաջարկել Մոհամմեդ Սալահի համար

Մադրիդի «Ռէալ»-ն ու Թուրինի «Իւվենտուս»-ը փորձեր են ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել Չեմպիոնների լիգայի գաւաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիւերպուլ»-ի յարձակւող Մոհամմեդ Սալահի տրանսֆերի համար:

«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ն ու Թուրինի «Իւվենտուս»-ը փորձեր են ձեռնարկել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայքարել Չեմպիոնների լիգայի գաւաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիւերպուլ»-ի յարձակւող Մոհամմեդ Սալահի տրանսֆերի համար: Ըստ «News.am»-ի՝ հաղորդում է «Mirror»-ը։

Երկու ակումբներն էլ «Լիւերպուլ»-ին Սալահի տրանսֆերի համար առաջարկել են 168 միլիոն եւրօ։ Սակայն 27-ամեայ եգիպտացի ֆուտբոլիստը չի ցանկացել հեռանալ գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմից։

«Լիւերպուլ»-ի ղեկավարութեան եւ մարզչական շտաբի ռազմավարութիւնն է չվաճառել առաջատարներից որեւէ մէկին։

Աւարտւած մրցաշրջանում Սալահը «Լիւերպուլ»-ի հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։