Հա

Մարզական

09/07/2019 - 08:20

Աւտովթարի հետեւանքով զոհւել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասեանը

Աւտովթարի պատճառով կեանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասեանը, ֆէյսբուքում գրել է սպորտի փոխնարար Գէորգ Լոռեցեանը։

«alikonline.ir» - Աւտովթարի պատճառով կեանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասեանը, ֆէյսբուքում գրել է սպորտի փոխնարար Գէորգ Լոռեցեանը։ Տեղեկացնում է «News.am»-ը:

Օգոստոսի 29-ին նա կը դառնար 31 տարեկան։

Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասեանը սկսել է մարզւել մարզիչ Երւանդ Կիրակոսեանի մօտ: Առաջին միջազգային մրցումը եղել է 2005 թւականին՝ մինչեւ 17 տարեկանների Եւրոպայի առաջնութիւնը, որտեղ 6-րդ տեղ է գրաւել: 2005-2008 թւականների դադար է տւել։ 2008-ի Եւրոպայի երիտասարդների առաջնութիւնում գրաւել է երրորդ տեղը, 2009-ի Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնութեան կրկնակի չեմպիոն է, 2010-ին  Մ23 Եւրոպայի առաջնութիւնում գրաւել է երկրորդ տեղ, 2011 թւականի Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։