Հա

Մարզական

11/07/2019 - 11:20

Մեսսին՝ տարւայ լաւագոյն ֆուտբոլիստ, Ֆեդերերը՝ լաւագոյն թենիսիստ

Լոս Անջելէսում տեղի է ունեցել «ESPY» (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխութիւնը, որը հիմնադրել է «ESPN» մարզական հեռուստաալիքը։

«alikonline.ir» - Լոս Անջելէսում տեղի է ունեցել «ESPY» (Excellence in Sports Performance Yearly Award) մրցանակաբաշխութիւնը, որը հիմնադրել է «ESPN» մարզական հեռուստաալիքը։ Այս մասին յայտնում է «News.am»-ը:

Տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է «Բարսելոնա»-ի եւ Արգենտինայի հաւաքականի աւագ Լիոնէլ Մեսսին։ Իսպանիայի անցած առաջնութեան 34 խաղում Մեսսին խփել է 36 գոլ, արժանացել Եւրոպայի լաւագոյն ռմբարկուի «Ոսկէ խաղակօշիկ»-ին։ 32-ամեայ ֆուտբոլիստը կատալոնական թիմի հետ 10-րդ անգամ հռչակւեց Իսպանիայի չեմպիոն։

Մեսսիից բացի մրցանակին յաւակնում էին նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ֆրանսիացի Կիլիան Մբապէն եւ հոլանդացի Վիրջիլ վան Դէյկը։

Տարւայ լաւագոյն թենիսիստ է ճանաչւել շւէյցարացի Ռոջեր Ֆեդերէրը, որը յետ է թողել սերբ Նովակ Ջոկովիչին, իսպանացի Ռաֆայէլ Նադալին եւ յույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Տարւայ լաւագոյն թենիսիստուհու մրցանակը բաժին է հասել ամերիկացի Սերենա Վիլիամսին։ Մրցանակի յաւակնորդներն էին նաեւ ռումինացի Սիմոնա Հալեպը, ճապոնացի Նաոմի Օսական եւ չեխ Պետրա Կւիտովան։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։