Հա

Մարզական

16/07/2019 - 08:30

«INSTEX»-ը բաց է եւրոպական բոլոր երկրների համար». Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի գործարկման մասին՝ նշելով, որ եւրոպական մի շարք երկրներ ցանկանում են միանալ մեխանիզմին:

«alikonline.ir» - ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին յայտարարել է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի գործարկման մասին՝ նշելով, որ եւրոպական մի շարք երկրներ ցանկանում են միանալ մեխանիզմին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

ԵՄ արտաքին քաղաքականութեան ղեկավարը նշել է, որ մեխանիզմը բաց է եւրոպական բոլոր այն երկրների համար, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մէջ: Ըստ նրա՝ ԵՄ-ն մտադիր է «INSTEX»-ն առաւել գործնական դարձնել:

Խօսելով Միջուկային համապարփակ համաձայնագրի մասին, Մոգերինին նշել է, որ ներկայ դրութեամբ դրա համար որեւէ այլընտրանք գոյութիւն չունի:

Անդրադառնալով Իրանի՝ գործարքով սահմանւած իր պարտաւորութիւնների կրճատման մասին որոշմանը, եւրոպացի բարձրաստիճան դիւանագէտն ընդգծել է, որ գործարքի մասնակից միւս կողմերը (եւրոպական եռեակ երկրներ, Ռուսաստան, Չինաստան) չեն կարծում, թէ Իրանի գործողութիւնները համաձայանգրի էական խախտում է, եւ մտադիր չեն վէճի կարգաւորման մեխանիզմ թողարկել:

«Ներկայ դրութեամբ գործարքի մասնակիցներից որեւէ մէկը չի յայտնել այդ յօդւածը գործի դնելու մտադրութեան մասին, ինչը նշանակում է, որ այսպահին որեւէ մէկը Իրանի գործողութիւնները համաձայնագրի էական խախտումչի համարում»,- ասել է Մոգերինին:

Յիշեցնենք, որ վերոնշեալ մեխանիզմը ենթադրում է, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հնարաւոր խախտումները պէտք է վերացւեն դրանց ակտիւացումից 65 օրւայ ընթացքում: Դրանից յետոյ խնդիրը պէտք է քննարկւի ՄԱԿ-ի Անվտանգությեան խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարաւոր վերսկսման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։