Հա

Մարզական

16/07/2019 - 08:50

«Մենք կը վաճառենք մեր նաւթը, բայց արժանապատւութիւնը՝ երբեք». Զարիֆը՝ «BBC»-ի հետ զրոյցում

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի՝ հակաիրանական խիստ պատժամիջոցներին՝ նշել է, որ Իրանը վերջիվերջոյ կը վաճառի իր նաւթը, բայց արժանապատւութիւնը՝ երբեք: Այս մասին նա յայտարարել է «BBC» հեռուստաընկերութեան «Hard Talk» ծրագրին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի՝ հակաիրանական խիստ պատժամիջոցներին՝ նշել է, որ Իրանը վերջիվերջոյ կը վաճառի իր նաւթը, բայց արժանապատւութիւնը՝ երբեք: Այս մասին նա յայտարարել է «BBC» հեռուստաընկերութեան «Hard Talk» ծրագրին տւած հարցազրոյցում:

Զրոյցի ընթացքում, անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Սա միջազգային հանրութեան, ներառեալ՝ ԱՄՆ-ի կողմից հաստատւած համաձայնութիւն էր: Քանի որ այս համաձայնագիրը բանակցւել է ԱՄՆ-ի հետ, ուստի կարեւոր չէ, որ բանակցող կողմը եղել է ԱՄՆ նախկին կառավարութիւնը: Ինչպէս գիտէք, միջազգային իրաւունքում, գործող կառավարութիւնները չեն, որ ճանաչւում են, այլ, երկիրը, որը ներկայացնում է տւեալ կառավարութիւնը»:

Խօսելով տարածաշրջանում լարւածութեան աճի մասին, Զարիֆը յստակեցրել է, որ դրանից չի շահելու ոչ ոք. «Եթէ պատերազմ սկսւի, չեմ կարծում, թէ տարածաշրջանում որեւէ մէկն ապահովագրւած կը լինի: Անհրաժեշտ է կանխել պատերազմի վտանգը: Մենք պատեազմի կարիք չունենք»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։