Հա

Մարզական

28/07/2019 - 09:10

Վոլէյբոլի աշխարհի երիտասարդական առաջնութիւն. Իրանի երիտասրադները՝ աշխարհի չեմպիոն

Բահրէյնում աւարտւեց 2019 թւականի վոլէյբոլի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Բահրէյնում աւարտւեց 2019 թւականի վոլէյբոլի աշխարհի առաջնութիւնը:

Եզրափակիչ խաղում Իրանի հաւաքականի մրցակիցն Իտալիայի ընտրանին էր: Լարւած եւ դիտարժան հանդիպումն աւարտւեց մեր երիտասարդների յաղթանակով՝ 3:2 (17:25, 25:17,25:23, 22:25, 15:12) հաշւով:

Այպիսով, Իրանի երիտասարդ վոլէյբոլիստներին յաջողւեց վերջնական աւարտին հասցնել իրենց սենսացիոն յաղթարշաւը՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Յիշեցնենք, որ Իրանը նոյն այս կազմով, 2017 թւականին նւաճել էր վոլէյբոլի աշխարհի պատանեկան առաջնութեան չեմպիոնի կոչումը: Այնպէս, որ Իրանի վոլէյբոլում ոսկէ հերթափոխ է աճում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։