Հա

Մարզական

29/07/2019 - 10:10

Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը` «Արարատ»-ի Ուրմիայի մասնաճիւղում

2019 թ. երկուշաբթի յուլիսի 8-ի ժամը 19:00-ին Ուրմիայի «Արարատ»-ի մասնաճիւղիւմ տեղի ունեցաւ Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճեանի ձեռամբ Ս. Ստեփանոս եկեղեցում:

2019 թ. երկուշաբթի յուլիսի 8-ի ժամը 19:00-ին Ուրմիայի «Արարատ»-ի մասնաճիւղիւմ տեղի ունեցաւ Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճեանի ձեռամբ Ս. Ստեփանոս եկեղեցում:

«Արարատ» կենտրոնատեղիի բակը լեցուն էր պատանի ու երիտասարդ ընկերներով, ներկայ էին վարչութիւնը, հիւրերը, մարզիկները, Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան եւ Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայացուցիչները:

Ուրմիայի մասնաճիւղի ջահակիրներն էին ընկերներ՝ Մարտիկ Մեջլումեանը, Ռաֆիկ Ալեքսանեանը եւ Ռիքարդօ Իւհաննան:

Բակում հաւաքւած ընկերներին ողջունում էր մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Ռիքարդօ Իւհաննան:

Եկեղեցու խորանում, խորհրդաւոր պահերում բոցավառւեց եւ օրհնւեց ջահը:

Սրբազան Հայրը ողջունեց Հ.Մ.Ա.Կ.-ի չորս մասնաճիւղերում բոցավառւող գեղեցիկ մտայղացումը կարեւորելով հայապահպանման ու հայակերտման ու Հայ Դատի լուծման ի խնդիր տարած բոլոր դաստիարակչական աշխատանքները:

Նա շեշտեց թէ «Արարատ»-ը մի համալսարան է, որտեղ սովորում ու փորձառւում են մասնակից ընկերները: Հայրական օրհնանքից յետոյ լուսանկարներով յաւերժացւեց խորհրդաւոր պահերը, այնուհետեւ ջահակիրներին հետեւելով ներկաները իջան բակ ջահակիրները շրջեցին տարածքը եւ ջահը յանձնեցին գործադիր յանձնախմբին:

«Արարատ»-ը լեցուն էր մեծաթիւ պատանի-երիտասարդներով, որոնք հետեւելով իրենց մասնաճիւղում ջահի օրհնութեան արարողութեանը մեծ ոգեւորութիւն ապրեցին:

Այնուհետեւ բոլորը միասնաբար ճանապարհւեցին դէպի Գեարդաբադի մասնաճիւղ 37-րդ միջմասնաճիւղային խաղերին մասնակցելու նպատակով:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։