Հա

Մարզական

08/08/2019 - 13:10

Թեհրանի քարաւանի առաջին մեդալները մէկ արծաթ, երեք բրոնզ սպորտային պարերի պարկետից

Սպորտային պարերի բաժնում Թեհրանը նոյնպէս իր բարձրորակ ներկայութիւնն ունեցաւ: solo ձեւաչափում 2-րդ հանդիսացաւ Նազէ Ասատրեանը Թեհրանի քարաւանին պարգեւելով առաջին արծաթը: Իսկ նոյն solo-ում 3-րդ տեղի արժանացաւ Իմելիա Աջունեանը բերելով երկրորդ գունաւոր մեդալը:

Համահայկական խաղերի առաջին օր 

 

Թեհրանի վալիբոլիստուհիները փայլեցին երկրորդ յարկում

Շախմատիստները նոյնպէս վստահ ելոյթ ունեցան, իսկ պարկետի վրայ փայլեցին մեր մատադորները

 

«ԱԼԻՔ» - Սպորտային պարերի բաժնում Թեհրանը նոյնպէս իր բարձրորակ ներկայութիւնն ունեցաւ: Solo ձեւաչափում 2-րդ հանդիսացաւ Նազէ Ասատրեանը Թեհրանի քարաւանին պարգեւելով առաջին արծաթը: Իսկ նոյն solo-ում 3-րդ տեղի արժանացաւ Իմելիա Աջունեանը բերելով երկրորդ գունաւոր մեդալը: Duet-ում 3-րդ հորիզոնականում կանգնեց Նազէ Ասատրեան-Բեռնարդ Ռաղեանս զոյգը պաշարած մեդալները հարստացնելուվ եւս երկուսով:

Սպորտային պարերի մրցոյթին մասնակցել են 73 տղայ եւ 47 աղջիկ՝ Արցախից, Հայաստանից, Իրանից եւ Ռուսաստանից: Թեհրանը մրցոյթին ներկայացել է 17 մասնակիցներով:

Արցախում մեկնարկւած Համահայկական խաղերի առաջին օրւայ արդիւնքում, Թեհրանի վալիբոլիստուհիներին յաջողւեց ամբողջական միաւոր քաղել Ստեփանակերտի դիմաց հանդիպումից եւ յաղթանակով աւարտել առաջին հանդիպումը: Յատկանշական է, որ մրցումներն անց են կացւում Ստեփանակերտի «թիւ 6 հիմնական դպրոցի» սպորտային դահլիճում: Ծրագրի համաձայն, օգոստոսի 9-ից վալիբոլի մրցումները կը շարունակւեն Երեւանում:

Առաջին օրւայ արդիւնքներից դժգոհ չէին նաեւ Թեհրանի շախմատիսները: Նրանց յաջողւեց մրցատախտակի վրայ Իրաքի, Սիրիայի եւ Հայաստանի ներկայացուցիչների դիմաց հաւաքել 1.5 միաւոր (երեք ոչ-ոքի): Շախմատի դէպքում նոյնպէս մրցումները շարունակւելու են Երեւանում՝ օգոստոսի 9-ից:

Յարակից լուրեր

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները մեկնեցին Հայաստան

    Կիրակի, 4 ոգոստոս 2019 թ.-ի գիշերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի 32 մարզիկները իրենց պատասխանատուների հետ միասին, գլխաւորութեամբ մասնաճիւղի նախագահ Նժդիկ Աբրահամեանի, մեկնեցին Երեւան, Հայաստան, իրենց մասնակցութիւնը բերելու Համահայկական մարզախաղերին, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցում են հազարաւոր հայ մարզիկներ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, այսօր՝ երկուշաբթի, 5 օգոստոս 2019 թ.-ի առաւօտեան կանուխ ժամերին մեկնեց Արցախ, մասնակցելու 7-րդ Համահայկակն խաղերի բացման արարողութեանը:

  • Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք
    Համահայկական խաղերին մասնակցող Նոր Ջուղայի մարզիկները մեկնեցին հայրենիք

    Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին։

  • Մուսա լեռան գագաթին վառւել է Համահայկական խաղերի ջահը
    Մուսա լեռան գագաթին վառւել է Համահայկական խաղերի ջահը

    Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գիւղի Սուրբ Աստւածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգեւոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշեանի ձեռամբ նախ պատարագ է մատուցւել` Համահայկական խաղերի յաջող մեկնարկի ու ընթացքի համար:

  • 47-րդ Համահայկական խաղերի արդիւնքներ
    47-րդ Համահայկական խաղերի արդիւնքներ

    Բասկետբոլ
    Երիտ. աղջ.
    Հ.Մ.Ա.Կ. (1) - Նոր Ջուղա՝ 45- 34

    Երիտ. տղ.
    Նոր Ջուղա - Սիփան՝ 44-49
    Հայաստան - Րաֆֆի՝ 75-69

    Առաջին՝ Հայաստան
    Երկրորդ՝ Րաֆֆի
    Երրորդ՝ Սիփան

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։