Հա

Մարզական

11/08/2019 - 10:20

Լեւոն Արոնեանը յաղթեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ տուրում սեւերով պարտութեան մատնեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ տուրում սեւերով պարտութեան մատնեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին. տեղեկացնում է News.am-ը:

Արոնեանը 6 միաւորով (յաղթանակի համար տրւում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միաւոր) միանձնեայ առաջատարն է։

Առաջին տուրում Արոնեանը սեւերով յաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին, երկրորդ տուրում սպիտակներով՝ ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին։

Օգոստոսի 11-ին կայանալիք 4-6-րդ տուրերում Արոնեանի մրցակիցները կը լինեն չինացի Դին Լիրէնը, նորւեգացի Մագնուս Կարլսէնը եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիէր Դոմինգեսը։

Արագ շախմատի 9 տուրից յետոյ կանցկացւի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կաւարտւի օգոստոսի 15-ին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։