Հա

Մարզական

13/08/2019 - 08:25

Լեւոն Արոնեանն առաջին տեղում աւարտեց արագ շախմատի մրցաշարը

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանն առաջին տեղում աւարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz):

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանն առաջին տեղում աւարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz). տեղեկացնում է News.am-ը:

Երրորդ օրը աշխարհի չեմպիոնի նախկին հաւակնորդ, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի նկատմամբ յաղթանակով սկսելուց յետոյ Արոնեանը 8-րդ տուրում սեւ ֆիգուրներով պարտւեց հունգարացի Ռիչարդ Ռապորտին, իսկ վերջին տուրում ոչ ոքի խաղաց չինացի Իւ Եանջիի հետ։

Արոնեանը վաստակեց 13 միաւոր (յաղթանակի համար տրւում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միաւոր)։ Նոյնքան միաւոր ունի նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւը։

Առաջին տուրում Արոնեանը յաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին, երկրորդ տուրում՝ ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին, երրորդ տուրում՝ ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին, չորրորդ տուրում Արոնեանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրէնի հետ, 5-րդ տուրում պարտութեան մատնել աշխարհի չեմպիոն, նորվւեգացի Մագնուս Կարլսէնին, 6-րդ տուրում ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիէր Դոմինգեսի հետ։

Օգոստոսի 13-15-ը կանցկացւի կայծակնային խաղի մրցաշարը՝ 18 տուր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։