Հա

Մարզական

13/08/2019 - 14:40

Համահայկական 7-րդ խաղերի ալիքների վրայ. Թեհրանի լողորդները բազմապատկեցին քարաւանի մեդալները

Հայաստանում շարունակւող Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում, թեհրանահայ լողորդներին յաջողւեց երկու՝ 4x100 (կանայք) եւ 4x100 (երկսեռ) փոխանցալողի մրցոյթներում երկու անգամ կանգնել պատւանդանի երրորդ տեղում բաժին հանելով 8 բրոնզ մեդալներ:

Եւս 8 բրոնզ՝ 4x100 եւ 4x100 երկսեռ փոխանցալողի մրցոյթներից

Սպահանի բասկետբոլիստները շարունակում են մնալ անպարտ

 

«ԱԼԻՔ» - Հայաստանում շարունակւող Համահայկական 7-րդ խաղերի շրջագծում, թեհրանահայ լողորդներին յաջողւեց երկու՝ 4x100 (կանայք) եւ 4x100 (երկսեռ) փոխանցալողի մրցոյթներում երկու անգամ կանգնել պատւանդանի երրորդ տեղում բաժին հանելով 8 բրոնզ մեդալներ:

Բասկետբոլի մրցաշարում շարունեկելով իր յաջող ընթացքը Սպահանի տղաներին ու աղջիկներին յաջողւեց առաւելութեան հասնել մրցակիցների նկատմամբ: Նոր Ջուղայի աղջիկներին յաջողւեց 69-25 հաշւով յաղթել Հալէպին, իսկ տղաները Ստեփանակերտի դիմաց հանդիպումից 80-48 ընդհանուր հաշւով յաղթանակած վերադառնալով պատրաստւում են յաջորդ փուլի հանդիպումներին:

Սակայն իրանական խմբերից՝ Արաքը դժւար հանդիպում անց կացրեց Լոս Անջելէսի դիմաց: Հանդիպումն աւարտւեց մրցակիցների առաւելութեամբ՝ 74-65 հաշւով:

Յատկանշական է, որ Համահայկական խաղերի մասին կատարւող լրատւութիւնը չի համապատասխանոււմ արդէն իսկ «20-ամեայ համահայկականի» հասունացած փորձառութեանը. այնպէս, որ լրահաւաքը յաճախ կատարւում է անհասկանալի ձեւակերպումներով լրահոսից այդ էլ խիստ սիրողական մթնոլորտում: Սա հասկանալիօրէն բարդացնում է ստոյգ ձեւակերպումներ տալու արդիւնքների մասին, ինչի պատճառով էլ չի բացառւում, որ արդիւնքների մասով բացթողումներ լինեն:

Որպէս օրինակ գիտենք, որ թեհրանահայ թենիսիստները յաջող ելոյթներ են ունենում, սակայն ոչ մի խօսք, թէ հանդիպումներն աւարտւում են ինչ հաշւով կամ քանի սէթով, կամ ով ում հետ է մրցման դուրս եկել... մի խօսքով: Նշենք նաեւ, որ անցեալ քանի շրջանում նոյն խնդրի առաջ է կանգնած եղել մամուլը, ու կարծես ինչքան գնում ենք՝ թերութիւնները դառնում են կեանքի մի մասը: Այսպիսով թերթիս մարզական էջի պատասխանատուները հայցում են մասնակից մարզիկների ներողամտութիւնը, եթէ ուշացումներով է անդրադարձ կատարւում նրանց մասին, կամ նոյնիսկ, եթէ յաջող ելոյթներն է անարձագանգ մնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։