Հա

Մարզական

14/08/2019 - 08:40

Ռոնալդու. «Մեսսիից տարբերւում եմ նրանով, որ խաղացել եմ տարբեր թիմերում եւ նրանց հետ յաղթել ՉԼ-ն»

«Իւվենտուսի» յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թէ ինչով է նա տարբերւում «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնէլ Մեսսիից:

«alikonline.ir» - «Իւվենտուսի» յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թէ ինչով է նա տարբերւում «Բարսելոնա»-ի խաղացող Լիոնէլ Մեսսիից: Այս մասին գրում է Armsport.am-ը:

«Տարբերութիւնն այն է, որ ես խաղացել եմ տարբեր ակումբներում եւ տարբեր թիմերի հետ եմ յաղթել Չեմպիոնների լիգան։ Ես այս մրցաշարի լաւագոյն ռմբարկուն էի վեց անգամ անընդմէջ։ Քիչ ֆուտբոլիստներ են հինգ անգամ յաղթել Չեմպիոնների լիգան։ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է։ Նրան կը յիշեն ոչ միայն հինգ «Ոսկէ գնդակներ»-ի, այլ նաեւ այն բանի համար, որ նա, ինչպէս եւ ես, տարեցտարի աւելի լաւն է դառնում»,- Ռոնալդուի խօսքը մէջբերում է Football Italia-ն՝ վկայակոչելով DAZN-ին։

Յիշեցնենք, որ Մեսսին եւ Ռոնալդուն պատմութեան միակ ֆուտբոլիստներն են, որոնք նւաճել ենք «Ոսկէ գնդակ»-ի տիտղոսը հինգ անգամ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։