Հա

Մարզական

15/08/2019 - 10:10

Լեւոն Արոնեանը՝ Սենթ Լուիսի սուպերմրցաշարի յաղթող

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը երկրորդ անգամ նւաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւած արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) յաղթողի կոչումը՝ միանձնեայ գրաւելով առաջին տեղը:

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը երկրորդ անգամ նւաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւած արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) յաղթողի կոչումը՝ միանձնեայ գրաւելով առաջին տեղը. տեղեկացնում է News.am-ը:

Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լեւոն Արոնեանը յաղթեց ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովին, չինացի Դին Լիրէնին, հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կարլսէնի, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի, չինացի Եանջի Եուի, ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիրէ Դոմինգեսի, պարտւեց ռուսաստանցի Սերգէյ Կարեակինին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւին։

Լեւոն Արոնեանը 36 հնարաւորից վաստակեց 22 միաւոր եւ կէսական միաւոր առաջ անցաւ չինացիներ Դին Լիրէնից, Եանջի Եուից եւ Վաշիէ-Լագրաւից։

Օգոստոսի 17-ից 29-ը Արոնեանը Սենթ Լուիսում կը մասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի յաղթողի կոչումը նւաճել է անցած տարի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։