Հա

Մարզական

17/08/2019 - 13:00

Ռուսաստանցի հայազգի մարզիկ Մանուէլ Մամոյեանը Կրմլի պատերի մօտ սահմանել է Բրիւս Լիի ռեկորդը

Մոսկւայից Գինէսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի եւ ֆիթնես մարզիչ Մանուէլ Մամոյեանը եւս մէկ ռեկորդ է սահմանել:

«alikonline.ir» - Մոսկւայից Գինէսի ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր, վորքաութի եւ ֆիթնես մարզիչ Մանուէլ Մամոյեանը եւս մէկ ռեկորդ է սահմանել: Մարզիկն այս անգամ սեղմում վարժութիւն է կատարել 2 մատների վրայ: Ընդ որում՝ դա արել է ուղղակիօրէն Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին, փոխանցում է ռուսական Chempionat.com-ը: 

Մանուէլ Մամոյեանը կարողացել է 2 մատների վրայ մէկ րոպէում 55 սեղմում կատարել, նախորդ ռեկորդը 52 սեղմում էր: Այդպիսի սեղմումներն առաջինը ցուցադրել է լեգենդար Բրիւս Լին: Այդ ժամանակից ի վեր այս տեսակը համարւում է ամենաբարդը: Արժէ նշել, որ Բրիւս Լիի կատարեալ տեխնիկան, որը նա ցուցադրել է սեղմելով մատների ծայրերի վրայ, այդպէս էլ անգերազանցելի է մնում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։