Հա

Մարզական

19/08/2019 - 08:30

Sinquefield Cup․ Լեւոն Արոնեանի երկրորդ ոչ ոքին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող Sinquefield Cup սուպերմրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ. տեղեկացնում է News.am-ը:

Մօտ 5 ժամ տեւած պարտիան 53-րդ քայլում աւարտւեց ոչ ոքի։ Երկրորդ տուրի բոլոր պարտիաներում գրանցւեց ոչ ոքի։

Այս մրցաշարի անցած տարւայ յաղթող Լեւոն Արոնեանը առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիէ-Լագրաւի հետ։

Միանձնեայ առաջատարը հնդիկ Վիշւանաթան Անանդն է՝ 1.5 միաւոր։ Արոնեանը 1 միաւորով բաժանում է 2-11-րդ տեղերը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։