Հա

Մարզական

21/08/2019 - 08:30

Sinquefield Cup. Լեւոն Արոնեանը պարտւեց Ֆաբիանօ Կարուանային

Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի հետ եւ պարտութիւն կրեց 53-րդ քայլում:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանօ Կարուանայի հետ եւ պարտութիւն կրեց 53-րդ քայլում. փոխանցում է News.am-ը:

Տուրի միւս պարտիաներն աւարտւեցին ոչ ոքի։ Նախորդ երեք տուրերում էլ բոոր պարտիաներում գրանցւել է ոչ ոքի։

Կարուանան ու հնդիկ Վիշւանաթան Անանդը 2.5-ական միաւորով առաջատարներն են։ Լեւոն Արոնյանն ունի 1.5 միաւոր եւ եզրափակում է մրցաշարային աղիւսակը։

Օգոստոսի 21-ին անցկացւելիք 5-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով կը խաղայ ադրբեջանցի Շաքրիեար Մամեդեարովի հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։