Հա

Մարզական

21/08/2019 - 09:40

Բելգիացի գիտնականները պարզել են Մեսսի-Ռոնալդու զոյգից լաւագոյնին

Լեովէնի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) գիտնականները մշակել են բանաձեւ, որի օգնութեամբ պարզել են լաւագոյնին՝ Կրիշտիանու Ռոնալդու եւ Լիոնէլ Մեսսի զոյգից:

«alikonline.ir» - Լեովէնի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) գիտնականները մշակել են բանաձեւ, որի օգնութեամբ պարզել են լաւագոյնին՝ Կրիշտիանու Ռոնալդու եւ Լիոնէլ Մեսսի զոյգից: Բանաձեւը կրում է VAEP կրճատ անւանումը եւ դիտարկում է ոչ միայն գոլերի եւ գոլային փոխանցումների քանակը, այլեւ գնահատական է տալիս ընդհանուր առմամբ բոլոր խաղային գործողութիւններին՝ հարւածներին, փոխանցումներին, շրջանցումներին, սահընկումներին եւ այլն:

Ինչպէս յայտնում է Armsport.am-ը, ուսումնասիրութեան համար վերցւել են Մեսսիի եւ Ռոնալդուի ցուցանիշները՝ սկսած 2013/14 մրցաշրջանից մինչեւ 2017/18 մրցաշրջան: «Առաջին մրցաշրջաններում Ռոնալդուի եւ Մեսսիի արդիւնքները գրեթէ հաւասար էին։ Սակայն 2015/16 մրցաշրջանում Մեսսին սկսել է շրջանցել իր յաւերժական մրցակցին»,- պատմել է ասպիրանտը, որը մասնակցել է հետազօտութեանը։

Արդիւնքում՝ Մեսսիի միջին VAEP ցուցանիշը մէկ խաղում 1.21 է, իսկ Ռոնալդուի ցուցանիշը՝ 0.61: Յիշեցնենք, որ Լէոն ու Կրիշտիանուն ունեն հնգական «Ոսկէ գնդակ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։