Հա

Մարզական

27/08/2019 - 08:30

Sinquefield Cup․ Լեւոն Արոնեանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսէնը կիսեցին միաւորը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող Sinquefield Cup սուպերմրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակ ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացւող Sinquefield Cup սուպերմրցաշարի 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը սպիտակ ֆիգուրներով խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորւեգացի Մագնուս Կարլսէնի հետ։ 41-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդիւնքի. փոխանցում է News.am-ը:

Արոնեանը վաստակել է 3.5 միաւոր եւ նախավերջինն է: Նա գործնականում կորցրել է չեմպիոնի կոչումը պաշտպանելու  հնարաւորութիւնը: Յիշեցնենք, որ Արոնեանը Sinquefield Cup սուպերմրցաշարի նախորդ տարւայ յաղթողն է:

Առաջատարը Մագնուս Կարլսէնն է, որը վաստակել է 4.5 միաւոր:

Օգոստոսի 27-ին, նախավերջին տուրում Արոնեանը կը մրցի չինացի Դին Լիրէնի հետ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։