Հա

Մարզական

27/08/2019 - 09:30

Պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

«Հայ Բրիւս Լի»-ն առաջին տեղն է զբաղեցրել մրցումներում, որոնց մասնակցել են աշխարհի 18 երկրների ներկայացուցիչներ։

Հայ մարզիկ Ահարոն Վիրաբեանը, որին Ռուսաստանում անւանում են «հայ Բրիւս Լի», դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն։ Նա գլխաւոր մրցանակ է տարել մրցումներում՝ առաջ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի մարզիկներից։

«alikonline.ir» - «Հայ Բրիւս Լի»-ն առաջին տեղն է զբաղեցրել մրցումներում, որոնց մասնակցել են աշխարհի 18 երկրների ներկայացուցիչներ։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Հայ մարզիկ Ահարոն Վիրաբեանը, որին Ռուսաստանում անւանում են «հայ Բրիւս Լի», դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն։ Նա գլխաւոր մրցանակ է տարել մրցումներում՝ առաջ անցնելով Ռուսաստանի եւ Լեհաստանի մարզիկներից։

Վորքաութի աշխարհի ուժային առաջնութիւնն առաջին անգամ տեղի է ունեցել Պսկովում՝ օգոստոսի 24-ին։ Առաջնութեանը մասնակցել է աւելի քան 50 մարզիկ՝ աշխարհի 18 երկրից։ Մրցումներն ընթացել են երկու փուլով՝ ուժի եւ դիմացկունութեան։ Դրանց մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ կանայք։

Վիրաբեանը ելոյթ է ունեցել «Ուժային վորքաութ» կարգում։ Նա լրացուցիչ քաշով՝ 24 կգ., 18 անգամ ձգում է արել, 38 անգամ՝ պոկում զուգափայտերից 32 կգ. քաշով, եւ 86 կքանստում՝ 90 կգ. քաշով։

«Ինձ յաջողւեց դառնալ փողոցային վորքաութի (street workout) աշխարհի չեմպիոն «Ուժային վորքաութ» անւանակարգում եւ պատմութեան մէջ առաջին անգամ ոսկէ մեդալ նւաճել Հայաստանի համար այդ մարզաձեւում»,- գրել է Վիրաբեանն Instagram-ի իր էջում։

Օգտատէրերը հիացական մեկնաբանութիւններ են արել՝ նրան անւանելով «ազգի հպարտութիւն»։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լիպանովը, երրորդը՝ Լեհաստանի ներկայացուցիչը։

Վիրաբեանը վորքաութի մարզիչ է աշխատում Մոսկւայում։ Նա նաեւ Գինէսի ռեկորդակիր է եւ գրանցւած է հայկական «Դիւցազնագրքում»։

Ի դէպ, Ահարոն Վիրաբեանը Ռուսաստանում յայտնի է հայ Բրիւս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպէս անւանել Ահարոնին այն բանից յետոյ, երբ մարզիկը գերազանցեց Բրիւս Լիի` երկու մատների վրայ յենում-ծալում վարժութեան ռեկորդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։