Հա

Մարզական

03/09/2019 - 08:30

Հենրիխ Մխիթարեանը տեղափոխւեց «Ռոմա»

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի՝ «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխութիւնը պաշտօնապէս կայացաւ: Ֆուտբոլիստը Հռոմում կը խաղայ վարձակալութեամբ: Վարձակալութեան պայմանագիրը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտ:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանի՝ «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխութիւնը պաշտօնապէս կայացաւ: Ֆուտբոլիստը Հռոմում կը խաղայ վարձակալութեամբ: Վարձակալութեան պայմանագիրը նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտ. փոխանցում է Armsport.am-ը:

Մխիթարեանը 2018 թւականի յունւարին էր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից տեղափոխւել «Արսենալ»:

«Զինագործներ»-ի կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարեանն Անգլիայի բարձրագոյն լիգայում «Արսենալ»-ի 4 խաղից մասնակցել էր 3-ին եւ միայն մէկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպէներից:

«Գայլեր»-ի կազմում Մխիթարեանը կը խաղայ 77 համարի մարզաշապիկով: Մէկ մրցաշրջանի համար նա կը ստանայ 3․5 միլիոն եւրօ, չհաշւած բոնուսները:

Հայաստանի հաւաքականի աւագն առաջին մեկնաբանութիւնն է տւել «Ռոմա» տեղափոխութիւնից յետոյ:

«Յայտնւել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռոմա»-ն է, հիանալի հնարաւորութիւն է, նոր էջ իմ կարիերայում: Ես գիտեմ, թէ սա ինչ ակումբ է, եւ վստահ եմ, որ մենք գերազանց արդիւնքների կը հասնենք միասին»,- Մխիթարեանի խօսքերը մէջբերել է «Ռոմա»-ի պաշտօնական կայքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։