Հա

Մարզական

08/09/2019 - 10:25

«Փորձելու ենք նոյն ագրեսիւ ֆուտբոլը խաղալ». Գիւլբուդաղեանց

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի կարծիքով Բոսնիա եւ Հերցեգովինայի դէմ խաղը կարող է որոշիչ լինել խմբում երկրորդ տեղի համար պայքարում:

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի կարծիքով Բոսնիա եւ Հերցեգովինայի դէմ խաղը կարող է որոշիչ լինել խմբում երկրորդ տեղի համար պայքարում:

«Իտալիայի հետ խաղում մենք շատ զգացմունքային էինք եւ շատ ուժ կորցրեցինք: Սակայն փորձելու ենք նոյն զգացմունքային խաղը ցուցադրել, նոյն ագրեսիւ ֆուտբոլը խաղալ»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագէտը:

Գիւլբուդաղեանցի խօսքով՝ մարզչական շտաբը դեռեւս քննակում է, թէ ով է փոխարինելու Ալեքսանդր Կարապետեանին, ով նախորդ խաղում կարմիր քարտ ստացաւ:

«Ամէն խաղ արդէն որոշիչ կարող է լինել Բոսնիա եւ Հերցեգովինայի դէմ հանդիպումը եւս կարեւոր է այդ տեսանկիւնից: Հիմա մենք միայն եւ միայն կենտրոնացած ենք խաղի վրայ»,- շեշտեց նա:

Ֆուտբոլի Եւրոպայի 2020 թւականի առաջնութեան որակաւորման փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բոսնիա եւ Հերցեգովինային:

Խմբային փուլի 5-րդ տուրից յետոյ առաջատարը մնում է Իտալիան, որը ոչ մի պարտութիւն չի կրել եւ ունի 15 միաւոր: Երկրորդ տեղում 12 միաւորով Ֆինլանդիան է, իսկ եռեակը 7 միաւորով եզրափակում է Բոսնիա եւ Հերցեգովինան:

Հայաստանի ընտրանին ունի 6 միաւոր եւ խմբում 4-րդ տեղում է: 4 միաւոր ունի Յունաստանը, իսկ Լիխտենշտէյնն առհասարակ միաւոր չունի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։