Հա

Մարզական

08/09/2019 - 08:00

Հայկ Մարտիրոսեանը «Նոր աստղեր» միջազգային մրցաշարի բացարձակ առաջատարն է

Շախմատի «Նոր աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցելու համար անհատական հրաւէր ստացած մինչեւ 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսեանը չորրորդ տուրից յետոյ մրցաշարի բացարձակ առաջատարն է:

«alikonline.ir» - Շախմատի «Նոր աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցելու համար անհատական հրաւէր ստացած մինչեւ 20 տարեկանների Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսեանը չորրորդ տուրից յետոյ մրցաշարի բացարձակ առաջատարն է: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտիրոսեանը չորս տուրից յետոյ ունի 3 միաւոր:

Մարտիրոսեանը վերջին տուրում ոչ-ոքի է աւարտել Ռուսաստանը ներկայացնող շախմատիստի հետ պարտիան:

Չինաստանի Շանհայ քաղաքում սեպտեմբերի 4-10-ը ընթացող «Նոր աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցում են մինչեւ 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թւում են Չինաստանի 4 առաջատար մինչեւ 20 տարեկան շախմատիստները եւ 4 հրաւիրեալ շախմատիստ:

Մրցաշարն անցկացւում է շրջանային մրցակարգով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։