Հա

Մարզական

12/09/2019 - 08:50

Շումախէրը 6 տարի կոմայից յետոյ ուշքի է եկել

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայէլ Շումախէրը ուշքի է եկել վեց տարւայ կոմայից յետոյ։ Այժմ մրցարշաւորդը գիտակցութեան է եկել։

«alikonline.ir» - «Ֆորմուլա 1»-ի չեմպիոն Միխայէլ Շումախէրը ուշքի է եկել վեց տարւայ կոմայից յետոյ։ Այժմ մրցարշաւորդը գիտակցութեան է եկել։

Մի քանի օր առաջ «Ֆորմուլա 1»-ի եօթակի չեմպիոն Միխայէլ Շումախէրը տարւել էր Փարիզի հիւանդանոցներից մէկի սրտաբանական բաժանմունք։ Այդ ժամանակ տեղեկացւեց, որ մրցարշաւորդը պէտք է սրտի հիւսւածքում ցողունային բջիջների ներդրման փորձնական վիրահատութեան ենթարկւի։

Այժմ Փարիզի կլինիկայի բուժանձնակազմը տեղեկացրել է, որ Շումախէրը ուշքի է եկել վեց տարւայ կոմայից յետոյ։ Ինչպէս նշել են սրտաբանութեան բաժանմունքի աշխատակցուհիները, մրցարշաւորդը գիտակցութեան է եկել:

2013-ին Շումախէրը լուրջ գանգուղեղային վնասւածք էր ստացել, երբ դահուկներով սահում էր Ալպերում։ Դրա հետեւանքով նա կոմայի մէջ էր ընկել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։