Հա

Մարզական

14/09/2019 - 12:10

Մխիթարեանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թւով 50-րդ երկիրը

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, ուր միայն վերջերս տեղափոխւեց ՀՀ ազգային հաւաքականի խաղացող Հենրիխ Մխիթարեանը, պատրաստւում է «Ռոմա»-«Սասուոլօ» խաղին, որը տեղի կունենայ սեպտեմբերի 15-ին։

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը, ուր միայն վերջերս տեղափոխւեց ՀՀ ազգային հաւաքականի խաղացող Հենրիխ Մխիթարեանը, պատրաստւում է «Ռոմա»-«Սասուոլօ» խաղին, որը տեղի կունենայ սեպտեմբերի 15-ին։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

Խաղին ընդառաջ «Ռոմա»-ն իր պաշտօնական կայքում ներկայացրել է որոշակի փաստեր խաղի մասին, որոնց մէջ ուշագրաւ անդրադարձ կայ նաեւ Հենրիխ Մխիթարեանին։

«Դէպի 50-րդ երկիր։ Եթէ Հենրիխ Մխիթարեանն իր դեբիւտն իրականացնի այս խաղում, ապա նա կը լինի ազգութեամբ առաջին հայը, որը խաղում է «Ռոմա»-ի համար՝ Հայաստանը դարձնելով 50-րդ երկիրը, որը խաղացող ունի Giallorossi-ում»,-գրել է կայքը։

Նշենք, որ «Ռոմա»-ի գոյներն են թագաւորական մանուշակագոյնը ոսկեգոյն-դեղին նախշերով, որը ներկայացնում է Յաւէրժական քաղաքի՝ Հռոմի աւանդական գոյները։ «Giallorossi» նշանակում է «դեղինն ու կարմիրները»։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։