Հա

Մարզական

15/09/2019 - 08:40

Լեւոն Արոնեանը 1/16 եզրափակիչում է. Ալիռեզա Ֆիրուզջան՝ պատմական իրադարձութեան հեղինակ

Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակւում է շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնը:

«alikonline.ir» - Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակւում է շախմատի աշխարհի գաւաթի խաղարկութիւնը:

Երէկ՝ սեպտեմբերի 14-ին, երկրորդ շրջանում  Հայաստանի հաւաքականի առաջատար Լեւոն Արոնեանը պարտութեան մատնեց Իրանը ներկայացնող Փարհամ Մաղսուդլուին: Առաջին պարտիայում Արոնեանը յաղթել էր սեւերով, իսկ երկրորդ պարտիայում գրանցւեց ոչ-ոքի:

Լեւոն Արոնեանի յաջորդ մրցակիցը կը լինի ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի եւ իսրայէլցի Բորիս Գելֆանդի դիմակայութեան յաղթողը։

Իարնի հաւաքականի առաջատար, Ալիռեզա Ֆիրուզջան պատմական իրադարձութեան հեղինակ դարձաւ: Երկրորդ փուլում նա պարտութեան մատնեց Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Դուբովին՝ դառնալով իրանցի առաջին շախմատիստը, որին յաջողւում է նւաճել շախմատի աշխարհի գաւաթի 1/16-րդ եզրափակիչ փուլի ուղեգիր:

Յաջորդ փուլում Ալիռեզա Ֆիրուզջան կը մրցի Հայաստանը ներկայացնող Սերգէյ Մովսիսիեանի եւ Չինաստանը ներկայացնող, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրէն զոյգի յաղթողի հետ:

Մովսիսեան-Լիրէն դիմակայութեան առաջին երկու պարտիաներն աւարտւել են ոչ-ոքի: Այսօր գրոսմայստերները կանցկացնեն թայ-բրէյք։

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։