Հա

Մարզական

18/09/2019 - 08:10

«Դեռ շատ եմ յաղթելու». Արթուր Ալեքսանեան

Յունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանեանն անդրադարձել աշխարհի առաջնութեան եզրափակչին չմասնակցելուն:

«alikonline.ir» - Յունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանեանն անդրադարձել աշխարհի առաջնութեան եզրափակչին չմասնակցելուն:

«Անչափ շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ երկրպագելու եւ դժւար պահին սատարելու համար: Շատ եմ ցաւում, որ լուրջ վնասւածքը խանգարեց՝ յաղթանակի բերկրանք պարգեւել ձեզ: Հաւատացնում եմ, որ դեռ շատ եմ յաղթելու, դուք էլ շատ էք ուրախանալու»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ֆէյսբուքի իր էջում գրել Ալեքսանեանը:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնութեան 97 կգ. քաշային կարգի եզրափակչում Ալեքսանեանը պէտք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եւլոեւի հետ: Բայց նախօրէին ստացած վնասւածքի պատճառով ըմբիշը չի գօտեմարտի: Արթուր Ալեքսանեանն արդէն իսկ ապահովել է 2020 թւականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Արթուր Ալեքսանեանը Ռիօ դէ Ժանէյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է: Երեք անգամ (2014, 2015, 2017) նւաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը եւ 4 անգամ` (2012, 2013, 2014, 2018) Եւրոպայի ոսկէ մեդալը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։