Հա

Մարզական

19/09/2019 - 09:20

Իւրի Ջորկաէֆն աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում

Ֆրանսիայի հաւաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Իւրի Ջորկաէֆը աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում:

«alikonline.ir» - Ֆրանսիայի հաւաքականի նախկին կիսապաշտպան, հայազգի Իւրի Ջորկաէֆը աշխատանքի է անցել ՖԻՖԱ-ում:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` Ջորկաէֆը նշանակւել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի նախագահ: Հիմնադրամը գործունէութիւն է ծաւալում ամբողջ աշխարհում` սոցիալական ծրագրերի եւ ֆուտբոլային ենթակառուցւածքների զարգացմանը միտւած:

Ջորկաէֆը հանդէս է եկել «Ստրասբուր», «Մոնակօ», «Պարի Սէն Ժերմէն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հաւաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թւականի աշխարհի եւ 2000 թւականի Եւրոպայի չեմպիոն, 1996 Եւրոպայի գաւաթակիրների եւ 1998 ՈՒԵՖԱ-ի գաւաթակիր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։