Հա

Մարզական

22/09/2019 - 08:10

Ըմբշամարտի ԱԱ-2019. Հասան Եազդանին կը պայքարի ոսկէ մեդալի համար

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) շարունակւում է 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) շարունակւում է 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

86 կգ. քաշային կարգում օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն Հասան Եազդանին կը պայքարի ոսկէ մեդալի համար: Առաջին գօտեմարտում իրանցի դիւցազնը որեւէ շանս չտւեց Պուերտօ Ռիկոն ներկայացնող ըմբիշին, հաշիւը 10:0 էր: 1/16-րդ եզրափակիչ փուլում Եազդանին 9:2 հաշւով պարտութեան մատնեց հունգարացի ըմբիշին, իսկ 1/4-րդ եզրափակիչ փուլում էլ 4:2 հաշւով պարտութեան մատնեց Ռուսաստանը ներկայացնող Արտուր Նայֆոնովին: Կիսաեզրափակիչ փուլում Եազդանիի մրցակիցը Սան Մարինոն ներկայացնող Մայլս Ամինէն էր, որը լուրջ դիմադրութիւն ցոյց չտւեց իրանցի ըմբիշին: Եազդանին յաղթեց 11:0 հաշւով՝ նւաճելով եզրափակիչ գօտեմարտի ուղեգիր: Ոսկէ մեդալի համար, նա այսօր կը գօտեմարտի Հնդկաստանը ներկայացնող Դիպակ Փունիայի հետ:

92 կգ. քաշային կարգում Իրանը ներկայացնող Ալիռեզա Քարիմին եզրափակիչ գօտեմարտում 0:4 հաշւով պարտւեց ամերիկացի ըմբիշ Ժեդըն Քոքսին՝ բաւարարւելով արծաթէ մեդալով:

70 կգ. քաշային կարգում, բրոնզէ մեդալի համար պայքարում Իւնէս Էմամին 8:0 հաշւով պարտութեան մատնեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Նիկոլաէ Կոջոկարուին, եւ արժանացաւ բրոնզէ մեդալի:

61 կգ. քաշային կարգում Իրանը ներկայացնող Բեհնամ Էհսանփուրն առաջին գօտեմարտում 6:3 հաշւով պարտութեան մատնեց թուրք ըմբիշ Ռեջեփ Թոփալին: 1/4-րդ եզրափակիչում Էհսանփուրը դժւարին գօտեմարտում 13:12 հաշւով պարտութեան մատնեց ադրբեջանցի ըմբիշի Ահմեդնաբի Գւարզատիլովին, իսկ կիսաեզրափակիչ գօտեմարտում պարտւեց ռուսաստանցի Մոհամմեդռասուլ Իդրիսովին: Հանդիպման հաշիւը 2:2 էր: Ռուս ըմբիշը յաղթեց վերջին միաւորը վաստակելու շնորհիւ: Բեհնամ Էհսանփուրն այսօրը կը գօտեմարտի բրոնզէ մեդալի համար:

Նշենք, որ մրցաշարը կատարեալ ձախողում էր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի համար: Հայ ըմբիշները հայրենիք են վերադառնում դատարկաձեռն։ Հայաստանի հաւաքականը չկարողացաւ ոչ մեդալ նւաճել, ոչ էլ օլիմպիական ուղեգիր։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։