Հա

Մարզական

23/09/2019 - 08:30

Ըմբշամարտի ԱԱ-2019. Իրանը չորորդն է

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) աւարտւեց 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա) աւարտւեց 2019 թւականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

86 կգ. քաշային կարգում օլիմպիական եւ աշխարհի չեմպիոն Հասան Եզադանին նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ գօտեմարտում Եզդանին պէտք է պայքարէր Հնդկաստանը ներկայացնող Դիպակ Փունիայի հետ: Հնդիկ ըմբիշը, սակայն, վնասւածքի պատճառով հրաժարւեց գօտեմարտից, եւ ոսկէ մեդալը բաժին հասաւ Իրանցի ըմբիշին:

Եզդանին աշխարհի չեմպիոնի կոչումը նւաճել էր նաեւ 2017 թւականին:

61 կգ քաշային կարգում Բեհնամ Էհսանփուրը բրոնզէ մեդալի համար գօտեմարտում 8:0 հաշւով պարտթեան մատնեց ուզբեկ ըմբիշ Աբբաս Ռահմանովին՝ Իրանի համար նւաճելով երկորդ բրոնզէ մեդալը:

Մրցումների աւարտին, ազատ ոճի ըմբշամարտի Իրանի հաւաքականը նւաճեց 1 ոսկէ, 1 արծաթէ եւ 2 բրոնզէ մեդալներ, եւ 93 միաւորով հանգրւանեց մրցաշարային աղիւսակի 4-րդ հորիզոնականում:

Չեմպիոնը, 190 միաւորով Ռուսաստանի հաւաքականն էր (5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ): Ղազախստանը 104 միաւորով (2 արծաթ, 1 բրոնզ) երկրորդն էր, իսկ ԱՄՆ-ն 93 միաւորով (2 ոսկի, 2 բրոնզ)՝ երրորդը:

Նշենք, որ մրցաշարը կատարեալ ձախողում էր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հաւաքականի համար: Հայ ըմբիշները հայրենիք վերադարձան դատարկաձեռն։ Հայաստանի հաւաքականը չկարողացաւ ոչ մեդալ նւաճել, ոչ էլ օլիմպիական ուղեգիր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։