Հա

Մարզական

24/09/2019 - 08:33

Ծանրամարտի ԱԱ-2019. Յակոբ Մկրտչեանը՝ աշխարհի չեմպիոն

Թաիլանդում ընթացող 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում, 89 կգ քաշային կարգում, Հայաստանը ներկայացնող Յակոբ Մկրտչեանը երկամարտում գրանցելով  375 կգ արդիւնք, նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir»- Թաիլանդում ընթացող 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում, 89 կգ քաշային կարգում, Հայաստանը ներկայացնող Յակոբ Մկրտչեանը երկամարտում գրանցելով  375 կգ արդիւնք, նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժութիւնում Յակոբ Մկրտչեանը 167 կգ արդիւնքով չորրորդն էր, իսկ հրում վարժութիւնում 208 կգ արդիւնքով՝ երկրորդը:

Իրանը ներկայացնող Ալի Միրին երկամարտի 374 կգ (167+207) արդիւնքով արժանացաւ արծաթէ մեդալի: Երրորդը, երկամարտի 371 կգ (172+199) արդիւնքով, Վրաստանը ներկայացնող Ռեւազ Դաւիթադձէն էր:

Այս քաշային կարգում Իրանը եւ Հայաստանն ունէին եւս մէկական ներկայացուցիչ: Մոհամմադ Զարէին երկամարտի 361 կգ (165+196) արդիւնքում գրաւեց 9-րդ տեղը, իսկ Դաւիթ Յովհաննիսեանը 355 կգ (160+195) արդիւնքով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։