Հա

Մարզական

24/09/2019 - 11:43

«Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի յետեւից». Յակոբ Մկրտչեան

Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի յետեւից։ Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծայ չեմպիոն, այս տարւայ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը։

«alikonline.ir»- Եկել էի Թաիլանդ աշխարհի չեմպիոնի տիտղոսի յետեւից։ Այս մասին News.am Sport-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ծանրամարտի աշխարհի նորընծայ չեմպիոն, այս տարւայ Եւրոպայի չեմպիոն Յակոբ Մկրտչեանը։

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում սեպտեմբերի 23-ին 89 կգ քաշայիններրի պայքարում Յակոբ Մկրտչեանը երկամարտի 375 կգ արդիւնքով հռչակւեց աշխարհի չեմպիոն։

Յակոբ Մկրչեանը պոկում վարժութիւնում 167 կգ արդիւնքով չորրորդն էր, իսկ հրում վարժութիւնում հայ ծանրորդը բարձրացրեց 208 կգ եւ երկամարտում 1 կգ-ով գերազանցեց երկրորդ տեղը գրաւած իրանցի Ալի Միրիին:

«Շնորհակալ եմ բոլորից շնորհաւորանքների համար։ Սպասումները շատ մեծ էին այս աշխարհի առաջնութիւնից։ Եկել էի այստեղ յաղթելու համար, աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Անցած տարւայ սխալս շտկեցի լրիւ։

Պայքարս պոկում վարժութիւնում բարդ ստացւեց, բայց ես վստահ էի, որ հրում վարժութիւնում կը կարողանամ գերազանցել մրցակիցներիս, քանի որ հրում վարժութիւնն իմ ուժեղ կողմն է։ Պոկում վարժութեան վերջին մօտեցումը ձախողեցի, պատճառն այն էր, որ լրիւ չէի հաւաքւել երեւի։ Հրում վարժութեան վրայ աւելի վստահ էի եւ կարողացայ բարձր կիլոգրամներ բարձրացնել։ Ուրախ եմ, որ նւաճեցի աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասաց Յակոբ Մկրտեանը։

Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Փաշիկ Ալավերդեանն էլ News.am Sport-ի հետ զրոյցում մեկնաբանելով Յակոբ Մկրտչեանի չեմպիոնութիւնն աշխարհի առաջնութիւնում ասաց, որ Սպասւած էր Յակոբ Մկրտեանի չեմպիոնութիւնը։ Նա դեռ 2018 թւականին պէտք է դառնար աշխարհի չեմպիոն։ Թաիլանդում շտկեց իր անցած տարւայ սխալը։

«Սպասում էի, որ Յակոբը այս տարի նւաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նա դեռ 2018 թւականին պէտք է չեմպիոն դառնար, եթէ երկու մօտեցումից մէկն անում էր, չեմպիոն էր դառնում։ Այս տարի Եւրոպայի չեմպիոն էր եւ այստեղ նրանից այլ սպասելիք չկար, քան աշխարհի ոսկէ մեդալը։

Մեծ մրցակցութիւն էր՝ գրամ-գրամ պայքար էր գնում։ Պոկում վարժութիւնում Յակոբ Մկրտչեանը ընդամենը չորրորդն էր՝ 167 կգ-ով։ Երրորդ մօտեցումը ձախողեց, այդ պատճառով էլ 4-րդն ընկաւ։ Բայց հրում վարժութիւնում բոլորին յաղթեց։ Շնորհաւորում եմ բոլորիս այս յաղթանակի համար։ Շնորհակալ եմ բոլորին շնորհաւորանքների համար»,- ասաց Փաշիկ Ալավերդեանը։

Աշխարհի առաջնութիւնը վարկանիշային է Տոկիօ-2020 Օլիմպիական խաղերի համար,  սակայն Յակոբ Մկրտչեանի քաշային կարգը ոչ օլիմպիական է։

Յակոբ Մկրտչեանի առաջին մեծ յաջողութիւնը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նւաճել է ոսկէ մեդալ: Նոյն տարւայ աշխարհի առաջնութիւնում Յակոբ Մկրտչեանը 14-րդն էր: Աշխարհի առաջնութեան անյաջող ելոյթից հյետոյ Յակոբ Մկրտչեանը բրոնզէ մեդալ է նւաճել Եւրոպայի Մ-21 առաջնութիւնում, ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թւականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնութիւնում: 2018 թւականին Լեհաստանում անցկացւած մինչեւ 23 տարեկանների Եւրոպայի առաջնութիւնում Յակոբ Մկրտչեանը ոսկէ մեդալ է նւաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդիւնքով: 2018 թւականի աշխարհի առաջնութիւնում Մկրտչեանը 7-րդ տեղն էր զբաղեցրել:

Այս տարւայ ապրիլին Բաթումիում անցկացւած ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում Յակոբ Մկրտչեանը նւաճեց չեմպիոնի կոչումը 89 կգ քաշայինների պայքարում: ԵԱ-ում Մկրտչեանը երկամարտում հաւաքեց 371 կգ (Եւրոպայի ռեկորդ) եւ 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաւած վրացի Ռեւազ Դաւիթաձէին։

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։