Հա

Մարզական

26/09/2019 - 10:30

Ծանրամարտի ԱԱ-2019. Դեհդարը՝ բրոնզէ մեդալակիր

Թայիլանդում շարունակւում է 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir»- Թայիլանդում շարունակւում է 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

Երէկ՝ սեպտեմբերի 25-ին պայքարի դուրս եկան տղամարդկանց 102 կգ քաշայինները: այս քաշային կարգում Իրանը ներկայացնում էին Ռեզա Դեհդարը եւ Ռեզա Բէյրալւանդը, իսկ Հայաստանը ներկայացնում էր Սամուէլ Գասպարեանը:

Պոկում վարժութիւնում Սամուէլ Գասպարեանը 178 կգ արդիւնքով արժանացաւ փոքր բրոնզէ մեդալի: Ռեզա Դեհդարին 175 կգ-ով 6-րդն էր, իսկ Ռեզա Բէյրալւանդը 170 կգ-ով՝ 7-րդը:

Հրում վարժութիւնում մրցակցութիւնից դուրս էր Ռեզա Դեհդարին: Նա գլխավերեւում պահեց 219 կգ-ը՝ արժանանալով փոքր ոսկէ մեդալի, որն, ի դէպ, Իրանի առաջին ոսկէ մեդալն է այս առաջնութիւնում:

Սամուէլ Գասպարեան գլխավերեւում պահեց 212 կգ-ը՝ բաւարարւելով 6-րդ հորիզոնականով: Հայ ծանրամարտիկի մօտ իրեն զգացնել տւեց վնասւածքը, ինչն էլ նրան խանգարեց պայքարել չեմպիոնութեան համար: Գասպարեանը երկամարտի 390 կգ-ով (178+212) զբաղեցրեց 6-րդ տեղը:

Ռեզա Դեհդարը երկամարտի 394 կգ-ով (175+219) արժանացաւ բրոնզէ մեդալի: Իսկ Ռեզա Բէյրալւանդը 376 կգ-ով (170+206) 8-րդն էր:

Երէկ կանանց 81 կգ քաշային կարգում հայաստանը ներկայացնող Տաթեւ Յակոբեանը երկամարտի 226 կգ (105+121) արդիւնքով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։