Հա

Մարզական

26/09/2019 - 20:36

Սիմոն Մարտիրոսեանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն եւ ռեկորդակիր

Թայիլանդում անցկացւող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հաւաքելով 429 կգ։

«alikonline.ir»- Թայիլանդում անցկացւող ծանրամարտի աշխարհի առաջնութիւնում Հայաստանի հաւաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսեանը նւաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հաւաքելով 429 կգ։

Սիմոն Մարտիրոսեանը պոկում վարժութիւնում գրաւեց առաջին տեղը։ Նա բարձրացնելով 199 կգ՝ սահմանեց նաեւ այս վարժութեան աշխարհի ռեկորդ։

Հրում վարժութիւնում Սիմոն Մարտիրոսյանը պատւիրել էր ամենաբարձր քաշը՝ 230։ Հայ ծանրորդը առաջին փորձով բարձրացրեց եւ նւաճեց տիտղոսը։ Մարտիրոսեանը պատւիրեց նաեւ 241 կգ (աշխարհի ռեկորդ), որը բարձրացնել չհաջողվեց։

22-ամեայ Սիմոն Մարտիրոսեանը նաեւ 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018թ․ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 եւ 2019 թւականների Եւրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնութեան չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եւրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ապրիլին Բաթումիում այս տարվա Եվրոպայի առաջնութիւնում Սիմոն Մարտիրոսեանը չեմպիոնի կոչումը նւաճեց երկամարտի 427 (192+235) կգ-ով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։