Հա

Մարզական

28/09/2019 - 08:47

Ծանրամարտի ԱԱ-2019. Հայաստանի հաւաքականի փայլուն արդիւնքները

Թաիլանդում աւարտւեց 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir»- Թաիլանդում աւարտւեց 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը:

Երէկ՝ սեպտեմբերի 27-ին պայքարի դուրս եկան տղամարդկանց +109 կգ քաշայինները:

Շտապենք նշել, որ այս քաշային կարգում մրցակցութիւնից դուրս էր 2016 թւկանաի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխրհի արդէն քառակի չեմպիոն, Վրաստանը ներկայցնող Լաշա Տալախաձէն, որը երկամարտի 484 (220+264) կգ-ով նւաճեց չեմպիոնի կոչումը՝ դառնալով միանգամից աշխարհի 3 նոր ռեկորդի հեղինակ:

Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մինասեանն ու Ռուբէն Ալեքսանեանը:

Լաշա Տալախաձէից յետոյ, Գոռ Ալեքսանեանն ամենաուժեղն էր, որն էլ արժանացաւ երեք արծաթէ մեդալի: Երկամարտի նրա ցուցանիշը 460 (212+248) կգ էր:

Ռուբէն Ալեքսանեանն էլ պոկում վարժութիւնում գլխավերեւում պահելով 192 կգ-անոց ծանրաձողը 6-րդն էր: Հրում վարժութիւնում նա բարձրացրեց 245 կգ-ն՝ արժանանալով փոքր բրոնզէ մեդալի, իսկ երկամարտի 437 կգ արդիւնքով արժանացաւ մեծ բրոնզէ մեդալի:

Նշենք, որ 2019 թւականի ծանրամարտի աշխարհի առաջնութիւնը յաջող ստացւեց Հայաստանի հաւաքականի համար, որը կանանց եւ տղամարդկանց մեծ մեդալների ընդհանուր հաշւարկում, վաստակելով 2 ոսկէ, 1 արածթէ, 1 բրոնզէ մեդալ կանգնեց մրցաշարային աղիւսակի երրորդ հորիզոնականում:  Առաջինը Չինաստանն էր, որը վաստակեց 10 ոսկէ, 5 արծաթէ, 3 բրոնզէ մեդալ, իսկ երկրորդը Հիւսիսային Կորէան էր, որի հաշւին գրանցւեց 2 ոսկէ, 4 արծաթէ եւ 3 բրոնզէ մեդալ:

Մեծ եւ փոքր մեդալների ընդհանուր հաշւարկում Հայաստանի հաւաքականը, Չինաստանի, Հիւսիսային Կորէայի եւ Վրաստանի հաւաքականներից յետոյ չորրորդն էր: Հայաստանն իր հաշւին գրանցեց 12 մեդալ՝ 4 ոսկէ, 4 արածաթէ եւ 4 բրոնզէ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։