Հա

Մարզական

07/10/2019 - 11:10

Մեսսին՝ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմէջ գոլ խփած միակ ֆուտբոլիստ

«Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին Իսպանիայի առաջնութեան 8-րդ տուրում «Սեւիլիա»-ին խփած գոլի շնորհիւ դարձաւ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմէջ գոլ խփած միակ ֆուտբոլիստը։

«alikonline.ir» - «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին Իսպանիայի առաջնութեան 8-րդ տուրում «Սեւիլիա»-ին խփած գոլի շնորհիւ դարձաւ 21-րդ դարում Պրիմերայի 16 մրցաշրջանում անընդմէջ գոլ խփած միակ ֆուտբոլիստը։ «Սեւիլիա»-ի դէմ խաղում (4։0) Մեսսին 78-րդ րոպէին տուգանայինից գրաւեց մրցակցի դարպասը՝ խփելով առաջին գոլն այս մրցաշրջանում։ Տեղեկացնում է News.am-ը:

32-ամեայ Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 692 հանդիպման, խփել 604 գոլ, կատարել 244 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գաւաթակիր, «Ոսկէ գնդակի» 6-ակի դափնեկիր։ Նրա պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսւած է մինչեւ 2021 թւականը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։