ԻրանՀայաստան - Արցախ

Քամալ Խարազին հանդիպել է ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի հետ

Քննարկւել են ԻԻՀ-ՀՀ համագործակցութեան օրակարգին առնչւող հարցեր

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդի խորհրդական, արտաքին յարաբերութիւնների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազինն Երեւանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան համագործակցութեան օրակարգին առնչւող տարբեր հարցեր: Դրանք վերաբերել են քաղաքական, տնտեսական կապերին, էներգետիկայի, ենթակառուցւածքների եւ այլ ոլորտներում փոխգործակցութեանը եւ համատեղ նախագծերի իրականացմանը:

Մտքեր են փոխանակւել Հարաւային Կովկասում անվտանգութեանն ու կայունութեանն առնչւող հարցերի շուրջ:

Քամալ Խարազին հանդիպել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյեանի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցութեան օրակարգին առնչւող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխօսութեան բարձր մակարդակն ու յարաբերութիւնների զարգացման ակտիւ դինամիկան: Ընդգծւել է այդ նպատակով երկու երկրների միջեւ էներգետիկ, ենթակառուցւածքների, տնտեսական եւ այլ ոլորտներում սերտ փոխգործակցութեան եւ համատեղ նախագծերի իրականացման կարեւորութիւնը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման ու տարածաշրջանում կայունութեան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button