Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ՊՆ. «Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ ադրբեջանական ԶՈւ կրակը ժամը 09:30-ի դրութեամբ դադարել է»

Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրութեամբ դադարել է:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտնում են ՀՀ Պաշտպանութեան նախարարութիւնից՝ յորդորելով չճշտւած տեղեկութիւններ չհրապարակել, առաջնագծի վերաբերեալ անբաւարար եւ ոչ ստոյգ տեղեկութիւնների տիրապետող անձանց յղումներ չանել, հետեւել պաշտպանական գերատեսչութեան պաշտօնական հաղորդագրութիւններին:

Պաշտպանութեան նախարարութիւնը հայկական կողմի կորուստների եւ վիրաւորների առողջական վիճակի վերաբերեալ հանրութեանը պատշաճ կիրազեկի:

Փետրւարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զէնքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատւածում տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը, նախնական տւեալներով,  ունի 2 զոհ եւ վիրաւորներ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button