Հայաստան - ԱրցախՔաղաքական

ԱՀ ԱՆ. «Արձանագրւել է մահւան 5 դէպք. Արցախի ԲԿ-ում գտնւում է 80 վիրաւոր»

Այս պահի դրութեամբ Արցախի ԲԿ-ում գտնւում է 80 վիրաւոր, որից նախնական տւեալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահութեան նախարարութիւնը:

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողութիւնների հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ, այդ թւում՝ կանայք, տարեցներ եւ երեխաներ:

Այս պահի դրութեամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնւում է 80 վիրաւոր, որից նախնական տւեալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցաւօք արձանագրւել է մահւան 5 դէպք։

Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարւում է բոլոր հնարաւոր բժշկական միջամտութիւնները` ծանր վիրաւորների կեանքը փրկելու համար»,- նշւած է գերատեսչութեան հաղորդագրութիւնում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button