Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պահանջը մէկն է՝ գործող իշխանութիւնների հրաժարական

Անհնազանդութեան ակցիաներ եւ հանրահաւաք Երեւանում

«ԱԼԻՔ» – Երէկ՝ սեպտեմբերի 25-ին Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ հերթական հանրահաւաքը: Ազգային կոմիտէի յորդորով, վաղ առաւօտից խաղաղ անհնազանդութեան մասնակիցների տարբեր խմբեր, Երեւանի տարբեր հատւածներում ցանցային ձեւով անհնազանդութեան ակցիաներ էին  իրականացրել՝ փողոցներ էին պարալիզացւել, իրազեկման ակցիաներ իրականացրել:

Ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումները, սեպտեմբերի 25-ին եւս, աչքի են ընկել խաղաղ անհնազանդութեան ակցիաները բռնի, անհամաչափ ուժով ճնշելու գործողութիւններով:

Ազգային կոմիտէն արդէն երեկոյեան հրապարակում ամփոփել է օրւայ խաղաղ անհնազանդութեան գործողութիւնները: Հանրահաւաքի ընթացքում ներկայացւել են նաեւ հետագայ անելիքները:

Յիշեցնենք՝ փողոց դուրս եկած քաղաքացիների պահանջը մէկն է՝ Փաշինեանը պէտք է հրաժարական տայ, որպէսզի Արցախի ու Հայաստանի գլխին կախւած ոչնչացման վտանգը հնարաւոր լինի չէզոքացնել:

Սեպտեմբերի 26-ի առաւօտեան Երեւանում ցուցարարները փակել են Աբովեան փողոցը։ Նրանց պահանջը գործող իշխանութեան հրաժարականն է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button