Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տարօն Տօնոյեան. «Պայմանաւորւել է արդէն՝ հերթական կեղծ պատերազմը պէտք է սարքի, Եռաբլուրը պէտք է եռապատկի»

«Պահը օրհասական է, մենք գտնւում ենք դժոխքի մէջ, այնտեղ փնտրում ենք լոյս եւ ակնկալում ենք, որ ինչ-որ մէկը մեր համար պէտք է այն վառի»,- յայտարարեց բժիշկ-ազտամարտիկ Տարօն Տօնոյեանը եւ յաւելեց. «Դաւաճաններ միք փնտրէք, մենք դաւաճանւած ենք մեր բոլոր արտաքին դերակատարների կողմից: Էդ մէկը հասկանալի է, բայց նաեւ դաւաճանւած ենք ներքին դերակատարների կողմից»:

Նա յայտարարեց, որ քաղաքացիները տանը նստելով հարց չեն լուծի, հետեւաբար պէտք է դուրս գան պայքարի:

«Ես ձեզ խնդրում եմ՝ ամէն օր մի զարթնէք, որպէս նապոլէոնբոնապարտներ, այլ արթնացէք որպէս զինւորներ, վստահէք այս հարթակին, քանի որ վերջին երեք տարում չի եղել այլ հարթակ, որ միանաք դրան»,- ասաց Տօնոյեանը եւ յաւելեց, որ հարթակը բաց է, բայց պատասխանատւութիւնը կիսողը չկայ՝ ծայրայեղ ծանր վիճակի պատճառով:

Ազատամարտիկի խօսքով, որպէսզի հարցերը լուծւեն հանրութիւնը չի կարող հրապարակում հարց լուծի, նրա կողքին պէտք է լինի պետութիւնը:

«Մենք պէտք է պետութեան յետեւից գնանք, նրան սատար կանգնենք, բայց պետութեան այն ղեկավարը, որը 2020 թւականին եկաւ իշխանութեան սիրոյ եւ հանդուրժողականութեան քարոզով, բայց այն այսօր չկայ, 2021թւականին ստոր տականքի նման խաբեց ժողովրդին, «Անջատում յանուն Արցախի փրկութեան» սուտ գաղափարով կորզեց մեր ժողովրդի քւէն, յայտարարեց, թէ խաղաղութիւն է բերում, բայց պատերազմներ բերեց վերջում էլ Արցախն էլ տւեց»,- յայտարարեց Տօնոյեանը եւ շարունակեց. «Ասում է՝ ինձ համար կարմիր գիծ է «Զանգեզուրի միջանցք»-ը, ես չեմ հաւատում, սուտ է ասում, պայմանաւորւել է արդէն՝ հերթական կեղծ պատերազմը պէտք է սարքի, Եռաբլուրը պէտք է եռապատկի՝ նոր հանգստանայ: Վերջում պէտք է ասի՝ կռիւ արեցի, որ Հայաստանի միւս մասը փրկէի»:

Տարօն Տօնոյեանը դիտել տւեց, որ Փաշինեանը յանձնելու է նաեւ անկլաւները եւ ադրբեջանցիներին բնակեցնելու է Հայաստանի շրջաններում:

«Արցախի մեր քոյրերն ու եղբայրները որ եկան այստեղ, ոչ մէկիս չեն խնայելու, նրանք իրաւունք ունեն, որովհետեւ արցախեան առաջին պատերազմում Հայաստանի եւ Արցախի բնակչութեան համամասնաութեան իմաստով 15-ապատիկ աւել զոհեր են տւել, իրենք մեր վահանն են եղել 44-օրեայ պատերազմում 870-ից աւել զոհ են տւել, իրենք իրաւունք ունեն մեզնից պահանջելու»,- ասաց Տօնոյեանը եւ նշեց, որ Արցախից բռնագաղթածներին պէտք է գրկաբաց ընդունեն:

Նա նաեւ յայտնեց, որ USID-ի նախագահն առաջին անգամ եկել է Հայաստան, որ ձեռք մեկնի Նիկոլին:

«Ցաւներդ տանեմ, հայ ժողովուրդ, այստեղ հաւաքւածներին չեմ դիմում, այլ տանը նստած մեր հայրենակիցներին: Ոտքի կանգնէք, գաղթական ենք դառնալու, գաղթական ենք դառնալու, միակ ելքը պայքարն է: Այս մարդը, Նիկոլն այլ ճար չունի, գնալու է: Ես ոչ թէ ձեզ ոգեւորելու համար եմ ասում, ես կեանքիս մէջ այսքան յուսահատւած չեմ եղել, այլ միանշանակ ինքը գնալու է, այլ ելք չկայ, իսկ մենք յաղթելու ենք ու Հայաստանն էլ ոտքի է կանգնելու»,- յայտարարեց բժիշկ-ազատամարտիկը:

«Panorama.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button