Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Կիրանցը շրջափակման մէջ է»

«ԱԼԻՔ» – Տաւուշի մարզի Կիրանց գիւղը շրջափակման մէջ է․ այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտարարել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

«Ես անտառներով եմ եկել։ Գիւղն այս պահին բլոկադայի մէջ է։ Միայն այս կողմից չէ, Նոյեմբերեանից էլ, Բաղանիսից էլ է ճանապարհը փակ։ Մի երեք ժամ առաջ այնտեղի ժողովուրդը զանգեցին ինձ՝ ասացին այնտեղի ճանապարհն էլ է փակ»,- ասել է Գառնիկ Դանիէլեանը։

Յիշեցնենք, այսօ` վաղ առաւօտեան՝ 05։30-ի սահմաններում, ոստիկանութիւնը յատուկ գործողութիւն է իրականացրել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ՝ բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել՝ ճանապարհ բացելով ականազերծման աշխատանքներ իրականացնողների համար։ Դէպի Կիրանց ճանապարհը ոստիկանները փակել էին, պատգամաւորներին, հոգեւորականներին, լրագրողներին, Կիրանցի բնակիչներին աջակցողներին թոյլ չէին տալիս գիւղ մտնել։ Գառնիկ Դանիէլեանին յաջողւել է շրջանցել ոստիկանական ուժերը եւ միանալ Կիրանցում գտնւող քաղաքացիներին։ «Մի հոգուն 15 հոգով տանում էին ու ասում՝ մեր դէ՞մ էիք ելել, դէ ստացէք։ Յիշում էին նախորդ դէպքը։ Սեւ բերետաւորներն էին»,- առաւօտեան կատարւածի մասին պատմել է բերման ենթարկւածներից մէկը։ Նրանք արդէն ազատ են արձակւել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button