Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ. դոլարի փոխհատուցում

Թուրքական իշխանամերձ լրատւամիջոցում «‎Հայաստանը այժմ քաշւած է. Ադրբեջանը խաղաղութեան համար 100 միլիարդ դոլար է ուզում» վերտառութեամբ յօդւած է հրապարակւել: Այս մասին յայտնում է «Ermenihaber»-ը։

Յղում է արւում իրենց «‎հաւաստի աղբիւրներին» եւ նշւում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկւող խաղաղութեան պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «‎փոխհատուցման հարցը»։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ. դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացւած պահելու համար:

Նշւում է, որ, եթէ Հայաստանը չվճարի վերոյիշեալ փոխհատուցումը, ապա կը պահանջւի ողջ «Զանգեզուրի շրջան»-ը եւ «Գեօքչէ լճի» (Սեւանայ լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button