Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը առաջիկայ կիրակին հռչակել է Արցախի զօրակցութեան օր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը առցանց հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդների հետ: Յայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Հանդիպման օրակարգի գլխաւոր հարցը Արցախի ժողովրդին զօրակցութիւնն էր:

Նորին Ս. Օծութիւնը թելադրել է առաջնորդներին եւ թեմի իշխանութիւններին

Ա) Առաջիկայ կիրակի, 1 հոկտեմբերը նկատել Արցախի զօրակցութեան օր՝ հոգեհանգիստ կատարելով Արցախի նահատակների հոգիների, ինչպէս նաեւ աղօթել հիւանդների շուտափոյթ ապաքինման եւ ընդհանրապէս տագնապի մէջ գտնւող մեր զաւակների բարօրութեան համար:

Բ) Գործնապէս մասնակից դառնալ ի խնդիր Արցախի մեր ժողովրդին անվտանգութեան եւ իրաւունքների պաշտպանութեան տեղի ունենալիք ցոյցերի եւ հրապարակային այլ նախաձեռնութիւններին:

Գ) Օժանդակել Արցախի մեր զաւակներին հասարակական-տնտեսական կարիքներին՝ թէ՛ Արցախի, եւ թէ Հայաստանի մէջ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button