Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պապիկեանը Իրանի դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղութեամբ ադրբեջանական ռազմական գործողութեան մանրամասներ

ՀՀ ՊՆ-ից յայտնում են.
«Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանն ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են հայ-իրանական համագործակցութեանը, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեանն առնչւող հարցեր:

Պաշտպանութեան նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղութեամբ ադրբեջանական սադրանքի վերաբերեալ մանրամասներ»:

«Panorama.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button