Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ ‎Իշխանեանը նամակներ է ուղարկել մի շարք երկրների ‎խորհրդարանների խօսնակներին

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ ‎Իշխանեանը նամակներ է ուղարկել Ռուսաստանի Դաշնութեան ‎Պետդումայի, Իրանի Իսլամական Հանրապետութեան խորհրդարանի, ‎Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ ‎Կոնգրեսի, ինչպէս նաեւ Եւրոխորհրդարանի խօսնակներին: ‎Նամակները Երեւանում փոխանցւել են այդ երկրների ‎դեսպանատներին:‎

Ներկայացնելով Արցախի ժողովրդի իրաւունքներն ու տիրող ‎հումանիտար ճգնաժամը եւ Ադրբեջանի կողմից կիրառւած ‎շրջափակումը՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը ‎հայ ժողովրդին սովի մատնելն ու ցեղասպան քաղաքականութեան ‎շարունակութիւնն է:‎

‎«Հազարամեակներ շարունակ Արցախը եղել է հայկական ‎քաղաքակրթութեան ամրոց եւ վաղ քրիստոնէութեան կենտրոն: ‎Արցախի ժողովուրդը երկար ժամանակ պայքարել է իր ազատութեան ‎եւ ինքնորոշման համար՝ անյաղթահարելի թւացող ուժերի դէմ՝ ‎Օսմանեան կայսրութեան ցեղասպան ռեժիմի սարսափից մինչեւ ‎խորհրդային իշխանութեան ճնշումը։ Եւ այսօր, չնայած Ադրբեջանի ‎դաժան ռեժիմից բխող մշտական սպառնալիքին, մենք կառուցել ենք ‎ժողովրդավարական հասարակութիւն, որին շատերն են ձգտում»,- ‎շեշտւած է նամակում:‎

Դաւիթ Իշխանեանը ակնկալում է այդ երկրիների խորհրդարանները ‎քաղաքական ու դիւանագիտական խողովակներով ճնշումներ ‎բանեցնեն ադրբեջանական սպառնալիքները չէզոքացնելու եւ ‎մարդկանց հիմնարար ու անօտարելի իրաւունքների ‎պաշտպանութեան համար:‎

Առնչւող Յօդւածներ

Back to top button