ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապւած Իրաքի եւ Սիրիայի վրայ ԱՄՆ-ի հարւածների հետ

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապւած Իրաքի եւ Սիրիայի վրայ ԱՄՆ-ի հարւածների հետ, այս մասին ըստ News.am-ի՝ իր Telegram ալիքում յայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլեանսկին։

«Մենք հէնց նոր ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի հրատապ նիստ ենք խնդրել՝ կապւած Իրաքում եւ Սիրիայում ԱՄՆ-ի հարւածների հետեւանքով խաղաղութեան եւ անվտանգութեան սպառնալիքների հետ:

Այս ամիս նախագահող գայանացիները պլանաւորում են այն նշանակել փետրւարի 5-ին՝ Նիւ Եօրքի ժամանակով ժամը 16:00-ին/Մոսկւայի ժամանակով կէսգիշերին»,- գրել է Պոլեանսկին:

Յիշեցնենք, որ աւելի վաղ, Միացեալ Նահանգները յայտարարել էր Սիրիայում եւ Իրաքում «իրանական եւ իրանամէտ ուժերի» 85 թիրախների վրայ յարձակումների մասին՝ ի պատասխան Յորդանանում ամերիկեան բազայի վրայ անօդաչու թռչող սարքի յարձակման հետեւանքով երեք ամերիկացի զինծառայողների մհւան։

Իրաքը եւ Սիրիան հաղորդել են տասնեակ քաղաքացիական եւ զինւորականների զոհւելու մասին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button