ՄիջազգայինՔաղաքական

Անկարայում պայթիւնների պատասխանատւութիւնը ստանձնել է ՔԲԿ-ն

«Քրդստանի Բանւորական» կուսակցութեանը (ՔԲԿ) մօտ կանգնած ANF լրատւական կայքը յայտնել է, որ յարձակումն իրականացրել է «Անմահների գումարտակ» կոչւող խումբը՝ վկայակոչելով ՔԲԿ-ի յայտարարութիւնը։

Յայտարարութեան մէջ ռմբակոծութիւնը բնութագրւում է որպէս «մահապարտ յարձակում», որը ծրագրւել է խորհրդարանի բացման համար եւ իրականացւել «մեր թիմի՝  մեր անմահների գումարտակի կողմից»:

ՔԲԿ-ն իր յայտարարութեան մէջ նաեւ մեղադրում է Թուրքիային քրդերի դէմ քիմիական զէնք կիրառելու եւ պատերազմական այլ յանցագործութիւնների մէջ։ Նշւում է, որ թուրքական իշխանութիւնների յայտարարութիւններն իրենց կողմից զոհեր չլինելու մասին սուտ են։

Աւելի վաղ թուրքական լրատւամիջոցները յայտնել էին Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շէնքերի մօտ որոտած պայթիւնների մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կիրակի օրը յայտարարել է, որ երկու «ահաբեկիչ» է պայթիւն  իրականացրել Անկարայում՝ նախարարութիւնների շէնքերի դիմաց։

Ըստ նրա՝ նրանցից մէկը զոհւել է պայթիւնից, իսկ միւսը «վնասազերծւել է»։ Միաժամանակ, թուրք նախարարի խօսքով, վիրաւորւել է երկու ոստիկան։

«News.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button