ԹեհրանԻրան

Պատգամաւոր Արա Շահվերդեան. «Իրանահայութիւնը ինչպէս միշտ գիտակցաբար մասնակցելու է խորհրդարանական ընտրութիւններին»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը այցելել է Թեհրանում ընթացող Իրանի ԶԼՄ-ների 24-րդ ցուցահանդէսին:

«Մեհր» լրատւական գործակալութեան տաղաւարում պատգամաւորի հետ հարցազրոյցի ընթացքում, Արա Շահվերդեանը անդրադառնալով առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի մասնակցութեան անհրաժեշտութեանը նշել է, որ մասնակցութեամբ է հնարաւոր արծարծել խնդիրները եւ դժւարութիւնները: Նա զրոյցի ընթացքում կարեւորութեամբ է անդրադարձել 11-րդ նստաշրջանի խորհրդարանի կողմից հաստատւած մի շարք նախագծերին, կարեւորելով՝ կառավարութեան բնակարանաշինութեան եւ շինարարական նախագծերը:

Պատգամաւորի հետ հարցազրոյց են ունեցել նաեւ ԻՍՆԱ-ն, «Շաֆաղնա» լրատւական գործակալութիւնը, «Դոնիայէ Էղթեսադ»-ը, «Աֆքար նիւզ»-ը եւ «Հայաթ»-ը:

Հարցազրոյցների ընթացքում պատգամաւորը շեշտել է, որ Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրութիւններին իրանահայութիւնը , ինչպէս միշտ գիտակցաբար մասնակցելու է:

Առնչւող Յօդւածներ

Back to top button